fbpx
Էկո

Հայաստանի կենսաբազմազանության պահպանությանն ուղղվել է ևս 344 հազար եվրո

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից կատարվել են 2019 թ. ֆինանսական տարվա երկրորդ խոշոր գումարային փոխանցումները ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գործող 4 ՊՈԱԿ-ների՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին: Ընդհանուր առմամբ, փոխանցվել է մոտավորապես 344 հազար եվրո:

Մասնավորապես, շուրջ 101 հազար եվրո հատկացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 100 հազար եվրո՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 98 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 45 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը, օժանդակել պահպանության արդյունավետ իրականացմանը եւ նորարարական մոտեցումների ներդրմանը՝ բարելավելու բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը:

Գրեթե նույնչափ առաջին փոխանցումներն արվել էին տարեսկզբին:

CNF-ը 10 տարի աջակցում և շարունակելու է օժանդակությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին, իրականացնելով իր ռազմավարական առաքելությունը՝ ապահովելու Հայաստանի ունիկալ կենսաբազմազանության պահպանությունը:

Այս մասին տեղեկացնում են Կովկասի բնության հիմնադրամից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ