fbpx
Սպորտ

Հայաստանի լրագրողները կմասնակցեն Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 13-ից 15-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։ Այս մասին հաղորդում է Mediamax.am-ը:

15-րդ անգամ անցկացվող միջոցառմանը, այս տարի կմասնակցեն 11 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Մոլդովայից եւ Ղազախստանից։ Բոլոր թիմերը կմրցեն միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 10-ական հանդիպում կանցկացնի։ Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։

Անցած երեք տարիներին Հայաստանի լրագրողներն երեք անգամ էլ գրավել են 3-րդ տեղը եւ արժանացել մրցաշարի բրոնզե մեդալների։ Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության գլխավոր հովանավորը «TotoGaming» բուքմեյքերական ընկերությունն է, հովանավորը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը։

Հայկական թիմի ելույթներին հնարավոր կլինի հետեւել առցանց հավաքականի պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով՝ https://www.facebook.com/armmediateam/։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ