fbpx
Սպորտ

ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար. Հայաստանի Մ15 հավաքականը հաղթեց Բելառուսի հասակակիցներին

Նոյեմբերի 9-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրը: Հայաստանի Մ-15 ընտրանին հանդիպեց Բելառուսի Մ-15 հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով 2:1 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Վարդան Թովմասյանը (42) և Ալեն Ղալթախչյանը (53):

Հայաստանի Մ-15 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր՝

1. Արմեն Դամիրյան, 2. Ռաֆայել Հարությունյան, 3. Վահե Վարդանյան, 4. Վազգեն Վարդանյան, 5. Անդրանիկ Գրիգորյան, 6. Դավիթ Մկրտչյան, 7. Լևոն Բաշոյան, 8. Միշել Այվազյան, 9. Ալեն Ղալթախչյան, 10. Վարդան Թովմասյան, 11. Դավիթ Բարսեղյան

Պահեստայիններ՝ 12. Հայկ Խաչատրյան, 13. Բաբկեն Խաչմանյան, 14. Սոս Քթոյան, 15. Վաչե Հակոբյան, 16. Արման Միրիջանյան, 17. Ալիկ Հովհաննիսյան, 18. Ռոնալդ Մելքումյան, 19. Արիս Կարապետյան, 20. Դավիթ Հակոբյան

Գլխավոր մարզիչ՝ Մհեր Միրումյան

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ