fbpx
Սպորտ

12:10 12/7/2019

Հայաստանի Մ-19 հավաքականի մարզիչ Արթուր Ոսկանյանը մամուլի ասուլիս կտա

Հուլիսի 14-ին՝ ժամը 18:45-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իսպանիա խաղով կմեկնարկի Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնությունը: Բացման խաղի նախօրեին, ըստ կանոնակարգի, կկայանա Ա խմբի բոլոր մարզիչների հանդիպումը լրագրողների հետ:

Հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից 11:25, Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականների գլխավոր մարզիչները «Հանրապետական» մարզադաշտի ֆլեշ-հատվածում կպատասխանեն լրագրողների հարցերին, իսկ 11:30-ին Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը կպատասխանի լրագրողների հարցերին մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:

Հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ից 11:30, լրագրողների հարցերին կպատասխանեն արդեն Բ խմբում ընդգրկված Ֆրանսիայի, Չեխիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի հավաքականների գլխավոր մարզիչները:

Վերոնշյալ միջոցառումներին կարող են մասնակցել միայն Մ-19 Եվրո-2019-ին հավատարմագրված լրագրողները: Մ-19 հավաքականի «բաց» մարզմանը չներկայացած լրագրողները կարող են ստանալ իրենց հավատարմագրերը հուլիսի 13-ին:

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Վերեվ