Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
- Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթում
- Մովսիսյանը մեծ վարպետ էր ու ուժեղ ֆուտբոլիստ․ Ռեբրով
Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել էր 22 ֆուտբոլիստների։
Դարպասապահներ
Սերգեյ Միքայելյան – «Փյունիկ»
Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան – «Շիրակ»
Պաշտպաններ
Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ
Արտյոմ Գյուրջյան – ԲԿՄԱ
Արսեն Գալստյան – ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Արման Ղազարյան – «Ուրարտու»
Երջանիկ Ղուբասարյան – «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)
Անտոնի Կազարյան – «Պոնֆեռադինա Բ» (Իսպանիա)
Սերգեյ Կոչկանյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ
Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան – «Նորավանք»
Դարոն Իսկենդերյան – «Լաս Վեգաս Լայթս» (ԱՄՆ)
Հարձակվողներ
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Մարտին Գրիգորյան – ԲԿՄԱ
Գրենիկ Պետրոսյան – ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան – «Նոա»
Արմեն Հովհաննիսյան – «Զիմբրու» (Մոլդովա)
Հրավիրված ֆուտբոլիստներից հավաքին չի միացել միայն Երջանիկ Ղուբասարյանը, ով Երևան կժամանի վաղը:
ՀՖՖ-ից հիշեցնում են, որ Հայաստանի Մ-21 հավաքականը նախապատրաստվում է ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի Սերբիայի հավաքականի հետ հանդիպմանը, որը կկայանա մարտի 29-ին սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում։
