Հայաստանի 23 համայնքներում այսօր՝ հունիսի 9-ին, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ժամը 08:00-ին բացվել են տեղամասերը, մեկնարկել է քվեարկությունը:
Այսօր համայնքի ղեկավար ու ավագանու անդամ կընտրեն Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մի շարք համայնքներում: 14 համայնքում հերթական ընտրություններ են, որից` 7-ում՝ համայնքի ղեկավարի, իսկ 8-ում՝ ավագանու անդամի: 9 համայնքում արտահերթ ընտրություններ են:
Թեժ պայքար է սպասվում Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածուների միջև: Աբովյանի քաղաքապետի թեկնածուները 5-ն են՝ գործող համայնքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը, անկուսակցական թեկնածուներ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանը:
Քվեարկությունը կավարտվի ժ. 20:00-ին:

