fbpx
Սպորտ

09:30 12/8/2019

Հայաստանի պատանի բռնցքամարտիկները Թբիլիսիում 9 Մեդալ են նվաճել

Թբիլիսում ավարտված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե:

Ոսկե մեդալ է նվաճել 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը:

Արծաթե մեդալ են նվաճել 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը:

Բրոնզե պարգևին են արժանացել 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը:

Պատանի մարզիկներ արդյունքն աննախադեպ է հայկական բռնցքամարտի համար:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Վերեվ