fbpx
Քաղաքականություն

Հայաստանի պատմության ամենասյուռեալ օրերից մեկն էր. Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Այսօր Հայաստանի պատմության ամենասյուռեալ օրերից մեկն էր։ Ոչ ոք 2018-ի մարտ-մայիսին չէր մտածի, որ հեղափոխության արդյունքում կգա մի օր, երբ Սերժ Սարգսյանը բարձրախոսով կդիմի ցուցարարներին, Լևոն Երանոսյանը դատարանի դիմաց ցույց կանի, Գալուստ Սահակյանը կսպասի ակցիայի պլակատներին, իսկ այդ ժամերին հեղափոխականները կպատրաստվեին, որ գնան ՔՊ-ի դրամահավաքին:

Մենք չենք երազել այսպիսի բաների մասին, մենք երազել ենք ժողովրդավար Հայաստանի մասին, որտեղ վերը նշվածներն արդեն իրողություն են»։

https://www.facebook.com/armenvgrigoryan/posts/10213819318876143

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ