ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախումբը օգոստոսի 1-4-ը, Սոչիի «Ձմեռային թատրոնում» մասնակցել է Sochi Jazz Festival-2019 ջազ երաժշտության միջազգային 10-րդ փառատոնին: Նվագախմբի համերգը Ռուսաստանի Դաշնության ամենասպասված փառատոններից մեկի շրջանակում կայացել է օգոստոսի 3-ին:

Ջազ նվագախումբը համերգի ընթացքում կատարել է սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ:
Տեղեկացնենք, որ Sochi Jazz Festival-ը` ջազ երաժշտության ամենամյա միջազգային փառատոն է, որը ստեղծվել է 2010 թվականին: Փառատոնի պրոդյուսերն ու նախագահը ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Բուտմանն է:
Փառատոնի շրջանակում հանդես են եկել համաշխարհային հռչակ վայելող արտիստներ:

