Հայաստանի պետական կամերային երգչախումբը ներկայացել է Արցախում

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
hayastani-petakan-ka-na106519.1

Ամենադիտվածներ

«Երևանի օրերը Արցախում» ծրագրի շրջանակում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը: Այն կրում էր «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագիրը:

Տեղեկացնենք,որ երգչախումբը հանդես է եկել գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Երգչախմբից տեղեկացնում են, որ համերգը նվիրված էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին, և երեկոյին ներկայացվում էին մեր օրերի դասականի ստեղծագործությունները: Ի դեպ, Մանսուրյանը ևս ներկա էր համերգին:

Միջոցառմանն Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության  հարցերի և զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը  կոմպոզիտորին է հանձնել  պատվոգիր  և  խորհրդանշական  նվեր:

«Ինձ համար մեծ հպարտություն է կրկին լինել Արցախում: Արցախում  մենք շատ  ենք  եղել՝ երգել  Գանձասարում, Ամարասում, ինչպես  նաև մասնակցել տարբեր  փառատոների: Առաջիկայում նախատեսում  ենք  մի  քանի ծրագրեր կյանքի կոչել  Արցախում: Պետք  է  խոստովանեմ, որ այստեղի  հանդիսատեսը  լուրջ է, գրագետ և  սրտաբուխ»,-լրագրողների հետ զրույցում ասել է
Հայաստանի  պետական  կամերային  երգչախմբի   գեղարվեստական  ղեկավար  և գլխավոր դիրիժոր  Ռոբերտ Մլքեյանը:

Համերգն անցել է մեծ հաջողությամբ՝ ունկնդրի ջերմ արձագանքի ներքո: Համերգը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի,  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ:

Ամենաթարմ