fbpx
Սպորտ

Հայաստանի շախմատի կանանց թիմի հաղթանակը. ԵԱ

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3։1 հաշվով ուժեղ է գտնվել Սլովենիայի թիմից։ Այս մասին հաղորդում է Հաօկ-ի պաշտոնական էջը։

Հաղթանակի են հասել Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, իսկ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները։
Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և Ուկրաինայի ու Անգլիայի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: Առաջատար Ռուսաստանը հավաքել է 11 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Գերմանիան՝ 10:

Կանանց Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթել է Լատվիային: Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանը հաղթանակներ են տարել, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվել է։

Կանանց Հայաստանի թիմն 8 միավորով բաժանում է 4-8-րդ տեղերը:
Հոկտեմբերի 31-ին կայանալիք 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Անգլիայի հետ, իսկ կանանց թիմն ուժերը կչափի Սերբիայի հետ:

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ