fbpx
Սպորտ

Եվրոպայի առաջնություն․ Հայաստանի թիմերը պարտվեցին

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1.5։2.5 հաշվով պարտվել է Ռուսաստանի թիմին՝ կրելով առաջին պարտությունը:

Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Արման Փաշիկյանը պարտություն է կրել:

5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը և 7 միավորով բաժանում է 5-8-րդ տեղերը։

Կանանց Հայաստանի հավաքականը 1.5։2.5 հաշվով պարտվեց Վրաստանի թիմին:

Չորրորդ համար Աննա Սարգսյանը հաղթանակ տարավ, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան, իսկ Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանը պարտվեցին։

5-րդ տուրից հետո կանանց Հայաստանի հավաքականը 6 միավորով բաժանում է 8-12-րդ տեղերը:

Հոկտեմբերի 29-ին կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Սլովենիայի հետ, իսկ կանանց թիմն ուժերը կչափի Լատվիայի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ