Հասարակություն

 Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի. Գարիկ Մարտիրոսյան

Ռուսաստանցի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը գրառում է կատարել Instagram-ի իր էջում: Շոումենը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Նա ասել է, որ Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի: Այդպես է եղել միշտ: Այդպես կլինի միշտ:

Գարիկ Մարտիրոսյանը հավելել է, որ մեծ տագնապով է հետևում Հայաստանի սահմանին տեղի ունեցեղ իրադարձություններին:

«Սա Հայաստանի սքանչելի շրջաններից է՝ իմ փոքր Հայրենիքը: Հենց Հայաստանի Տավուշի մարզից են հորս կողմից իմ բոլոր նախնիները: Այնտեղ մի քանի օր մարտեր են ընթացել: Պայծառ հիշատակ զոհվածներին: Ու նաև: Դադարեք սադրել հայկական բանակին: Կասեցրեք մտացածին «հայկական ագրեսիայի» մասին ապատեղեկատվությունը: Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի: Այդպես է եղել միշտ: Այդպես կլինի միշտ: Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ