fbpx
Խորհրդարան

11:50 12/6/2019

Հայաստանի խորհրդարանի այգին հարստացել է նոր ծառատեսակով

Հայաստանի խորհրդարանի այգին հարստացել է նոր ծառատեսակով` սեկվոյայով: Հունիսի 11-ին ԱԺ այգու հանրային հատվածում կազմակերպված ծառատունկի նախաձեռնողը վիրաբույժ- ուռուցքաբան Վահագն Համբարձումյանն էր, ով կրթությունը ստացել ու աշխատել է ԱՄՆ-ում և այժմ հայրենիք վերադառնալով` իր հետ բերել է սեկվոյա ծառատեսակի 50 տնկի: Դրանցից 4-ը նա նվիրել է Ազգային ժողովին:

Վահագն Համբարձումյանի խոսքով՝ սեկվոյան համարվում է աշխարհի ամենաբարձր, սլացիկ և ամուր փայտանյութ ունեցող ծառը: Նա ցանկանում է, որ Հայաստանն էլ լինի այդ ծառի նման ամուր, կանգուն և հզոր:

Ուռուցքաբանի ընծայած տնկիները տեղ են գտել նաև Հանրապետության նախագահի նստավայրի և մի քանի բժշկական հաստատությունների այգիներում: Վահագն Համբարձումյանը ցանկություն ունի սեկվոաներ տնկել նաև Շուշիում:

Ծառատունկին մասնակցել են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը, աշխատակազմի աշխատակիցներ:

 

Վերեվ