Առողջապահություն
20:44 19/03/2020

Հայաստանից մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը արգելվել է

Քիչ առաջ՝ մարտի 19-ին՝ ժամը 20:00-ի կողմերը, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում նշվում է բժշկական որոշ արտադրատեսակների արտահանման արգելքի մասին:

«Որոշում է ընդունվել ժամանակավորապես սահմանափակել մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից:
Արտադրատեսակների ցանկը https://bit.ly/2QvhaXh

Նշված արտադրատեսակների արտահանումը կարող է թույլատրվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը։

Որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա»:

‼️Որոշում է ընդունվել ժամանակավորապես սահմանափակել մի շարք #բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանի…

Geplaatst door Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն op Donderdag 19 maart 2020

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ