Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում:
«Այս գրառումը վերաբերվում է Հայաստանի հանդեպ ռուսական գաղութարար քաղաքականությանը (չշփոթել ռուս ժողովրդի հետ), որ տարվել է ի սկզբանե և միայն մեղմվել կամ կանխվել է, երբ որ համառություն, հանդգնություն, խելք ու արդարություն են տեսել, որոնցով, ճիշտն ասած, Աստծո շնորհիվ օժտված ենք եղել միշտ, բայց չգիտես ինչու գիտակցել ենք վերջում, երբ որ բանը բանից անցնելու շեմին է եղել, ինչպես որ ներքևում եմ գրել:
Այո, մենք մեղավոր էինք ու ենք, որ հայհոյանքով ու նվաստացնելով չենք խոսել շատերիդ հետ՝ ոչ կոնկրետ անձնավորած, այլ ընդհանրական, ինչպես հարկն է կամ տեխնոլոգիան է պահանջում՝ «կռուտիտը» կոմպլեկտով լեզուներիս ծայրին պահած, որպեսզի պապանձվեիք ու ուշադրություններդ սևեռեիք բուն մտքի վրա, որ հիմա ժամանակ չկորցնեինք սպասելով ձեր պես ապուշների ու հիմարների սովորելուն, հասկանալուն ու ընկալելուն, թե իրականում Հայաստանի թիվ մեկ հիմնախնդիրը որտեղից է բխում և ինչի հետ գործ ունենք:
Ու՞մ էին պետք իմ շրջապատի պատկառելի, հայրենասեր ու փորձառու մարդկանց տասնամյակներ շարունակ և նաև մի փոքր էլ իմ մտքերն ու ասելիքները, որ չէիք հավատում, չէիք լսում, առահամարհում էիք, որ ժամանակ չունեիք, որ հազար ու մի պատճառ «ունեիք» չլսելու, չհաղորդակցվելու, չկենտրոնանալու պատճառի վրա: Իհարկե, Հայաստանը հարուստ է հիմնականում ռուսական գործակալներով, ավելի ճիշտ վխտում է գործակալներով և ոչ միայն: Ու գրեթե ամեն հրապարակային գործընթաց պատահականությունների արդյունք չէ, որոշ բացառություններով:
Հայաստանն ինքնիշխան պետություն է և ես մեր ինքնիշխանության ու անկախութայն ակտիվիստն եմ: Ես սիրում եմ մեր երկիրը, մեր դրոշը, մեր լեզուն ու գիրը, մեր օդն ու ջուրը, սարերն ու ձորերը, անտառներն ու լճերը, և այս աշխարհից բխող բնավորությունը, նիստուկացը, տխրությունը, վեճերը, ուրախությունները… Ես չեմ սիրում՝ ատում եմ, նույնիսկ վրեժ ունեմ դրանից լուծելու ու ինքս էլ եմ հաճախ այդ ախտից տառապում, որ արթուն վիճակում քնած եք լինում և ականջներդ ցցած, մարդու աչքերին նայելով՝ չեք լսում, թե ինչ է ասում կամ գրածներն ենք կարդում հանդարտ-անշտապ, բայց ձեր կոմֆորտից ելնելով՝ չեք ուզում գիտակցել, որ անելիք կա, որ պետք է արթնանալ ու փոխել իրադրություն, պետք է կռվել ու նվաճել գրողի տարած անկախությունն ու ինքնիշխանությունը»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/photo.php?fbid=4275034765841718&set=a.510164938995405&type=3&theater