fbpx
Զինված Ուժեր

Հայաստանն ու Կիպրոսը ռազմական համագործակցության շեմին

Կիպրոսի պաշտպանության նախարարի՝ Հայաստան այցի արդյունքում երկու կողմերի պաշտպանական համագործակցության օրակարգի 13 միջոցառումներին գումարվել է ևս 2-ը։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Մեկը` տեղեկատվության փոխանակման, այսինքն` ռազմական հետախուզության տվյալների, ռազմական տեղեկատվության փոխանակման ոլորտում՝ կապված Մերձավոր Արևելքում բավականին լուրջ իրադարձությունների հետ», – ասաց Տոնոյանը։

Նախարարը հայտնեց, որ իր կիպրացի գործընկերոջը մանրամասն ներկայացրել է Սիրիայում Հայաստանի հումանիտար գործողության բոլոր մանրամասները, և կողմերը երկուստեք կարևոր են համարել Մերձավոր Արևելքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։

Ավելացված երկու ոլորտներից մյուսն էլ պարտադիր ժամկետային զինծառայության կազմակերպման ոլորտն է, քանի որ Կիպրոսը եվրոպական այն քիչ երկրներից է, որը պահում է ժամկետային զինծառայությունը։

«Համագործակցելու ենք նաև համատեղ վարժանքների ոլորտում, ռազմական արդյունաբերության ոլորտում, ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացվելու շատ այլ ոլորտներում», – ասաց Տոնոյանը։

Աղբյուրը ՝https://www.shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ