Գազի հարցում հայկական կողմը պետք է ավելի ուշադրություն դարձնի բանակցություններին և հետագայում հնարավորություն ստեղծի համագործակցության համար: Այս մասին սեպտեմբերի 30-ին «Եվրասիական մայրցամաքի տարանցման ներուժը» թեմայով համաժողովի ժամանակ, ՀՀ-ին իրանական գազի մատակարարմանը վերաբերող հարցին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը:
Ըստ դիվանագետի՝ հաշվի առնելով վերջին շրջանում ձեռք բերված հնարավորությունները, այն, որ բացվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին, վերացվել 2 երկրների միջև վիզային ռեժիմը, գազի հարցը ևս պետք է 2 կողմերը քննարկեն:
Դեսպանի վկայությամբ՝ իրանական կողմն ակնկալիքներ ունի համաժողովից: Նա նշել է, որ իրենք հույս ունեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, և առաջիկայում համագործակցությունը կընդլայնվի: