Հայաստանի Հանրապետությունում մարտի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422307 դեպք, որոնցից 409357-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2686 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 1709 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 21 նոր դեպք, ապաքինվել են 80-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել 2 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8595 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2950838 թեստավորում։


