fbpx
Առողջապահություն

Հայաստանում մեկ օրում գրանցվել է քովիդի ուղիղ 700 նոր դեպք

Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 415464 դեպք, որոնցից 390606 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 14946 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 3964 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 700 նոր դեպք, ապաքինվել են 1826-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 14 մարդու կյանք։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8322 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2861679 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ