Առողջապահություն
11:18 17/05/2020

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք, գրանցվել է 5 մահ

Մայիսի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4472 դեպք, որոնցից 1925-ն` առողջացած, 60-ը` մահվան ելքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով՝ գրանցվել է 189 նոր դեպք, ապաքինվել են 134-ը։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 80 (կին), 89 (տղամարդ), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2463 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 40230 թեստավորում:

Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 24 է։

Մայիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4472 դեպք, որոնցից 1925-ն`…

Geplaatst door ՀՀ առողջապահության նախարարություն op Zondag 17 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ