Առողջապահություն
11:10 21/05/2020

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 300-ից ավելի նոր դեպք

Մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Այսպիսով՝ գրանցվել է կորոնավիրուսի 335 նոր դեպք, առողջացել են ևս 162-ը։ Գրանցվել է նաև մահվան 3 նոր դեպք։

ԱՆ-ից մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նշվում է, որ նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 27 է։

Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ կրոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ