Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարը հայտնել է, որ Հայաստանում մշակված և արտադրված հարվածային ԱԹՍ֊ի միջոցով խոցված տանկերից մեկը Ադրբեջանը մարտի դաշտից հեռացնում է:
«Ադրբեջանը մարտի դաշտից հեռացնում է ամբողջությամբ Հայաստանում մշակված և արտադրված հարվածային ԱԹՍ֊ի միջոցով խոցված տանկերից մեկը։
Հայաստանը դասվեց աշխարհի ռազմարդյունաբերական երկրների շարքում, որպես իրական մարտում փորձված, զրոյից Հայաստանում մշակված հարվածային ԱԹՍ-ներ արտադրող երկիր»,-ասվում է Հակոբ Արշակյանի գրառման մեջ։
https://www.facebook.com/hakobarshakyanpage/photos/a.2267107383315957/3786875828005764/?type=3