Հասարակություն
13:06 04/05/2020

Հայաստանում աշխատող մարդկանց 35 տոկոսը խոցելի խմբում է

Այսօր` մայիսի 4-ին առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հայտնեց, որ կորոնավիրուս հետևանքներից առաջացած տնտեսական կապերի խախտումը և խզումը այսպես թե այնպես ազդել են աշխատողների վրա ամբողջ աշխարհում:

«Ըստ կանխատեսումների` միջին եկամուտ ունեցող երկրներում ժամավճարը կնվազի մոտ 7 տոկոսով, ինչը կազդի մոտ 100 միլիոն մարդու վրա: Առավել խոցելի են մարդիկ, ովքեր աշխատում են սննդի կազմակերպման, մեծածախ և մանրածախ առևտրի, անշարժ գույքի, մշակող արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում»,- ասաց Զեյնալյանը:

Նա ընդգծեց, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում նշված ոլորտներում աշխատում էր մոտ 209 հազար քաղաքացի, ինչը կազմում է երկրում աշխատող մարդկանց ընդհանուր թվի մոտ 35 տոկոսը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ