Հասարակություն
10:30 03/05/2020

Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Մայիսի 3-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ փակ են լինելու:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ