fbpx
Հասարակություն

Հայաստանում բնակվող քուրդ կանայք այսօր խորհրդաժողով են անցկացրել

Քուրդ կանանց միջազգային շարժումը Քուրդիստանի կանանց ասոցիացիայի հետ համատեղ այսօր անցկացրել է խորհրդաժողով՝ «Քուրդ ազգային առաջնորդ Աբլուլլահ Օջալանի մեկուսացումը ու Աֆրինի կանանց կարգավիճակը» թեմայով:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ակտիվ հասակական գործունեություն ծավալող քուրդ կանայք: Խորհրդաժողովին մասնակցելու համար նրանք ժամանել են Ռուսաստանից, Վրաստանից, հիմնականում Իրաքից:

«Մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ կանայք միշտ կանգնած են եղել քրդական համայնքի կողքին թե՛ պատերազմի դաշտում և թե՛ հասարակական բոլոր ոլորտներում: Մենք մեր ձայնն են բարձրացնում, որպեսզի Աբդուլլահ Օջալանին ազատություն շնորհեն, ու գիտենք, որ բարդ է լինելու, բայց հույս ունենք, որ ի վերջո կհասնենք մեր նպատակին»,- այս մասին ասել է քրդական պաշտոնաթերթի խմբագիր Լիանա Մհոնյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ