fbpx
Քաղաքականություն
20:40 18/03/2020

Հայաստանում չեն կասեցվի հանքարդյունաբերության համար թույլտվությունների տրամադրումը

Այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Իմ քայլի» պատգամավոր Մերի Գալստյանը «ընդերքի մասին» օրենքի փոփոխության նախագծով առաջարկեց երկու տարով սահմանափակել հանքարդյունաբերական գործունեության համար նոր թույլտվությունների տրամադրումը: Նշենք, որ խոսքը գնում է մետաղական հանքերի մասին:

«Այդ ոլորտում լուրջ բացթողումներ կան, որոնք մեծ ռիսկեր են ստեղծում պետության համար՝ ստեղծված իրավական փոխհարաբերությունների համատեքստում, և այդ 2 տարում պետությունը՝ ի դեմս կառավարության, պետք է աշխատի ձևավորել հստակ ռազմավարություն և քաղաքականություն, որը կբխի այդ օրենսդրական բարեփոխումներից»,- պարզաբանեց Գալստյանը:

Երկար քննարկումներից հետո հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց՝ համարելով, որ դա վատ վատ կազդի ներդրումային միջավայրի վրա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ