Կառավարություն

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հրավերով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել վերջինիս հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները, կարևորվել համատեղ ջանքերի շարունակական ներդրումը ոլորտի զարգացման գործում։

Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները՝ հույս հայտնելով, որ դրանք կբարձրացնեն նախարարության կողմից մատուցվող ծառայությունների հասցեականությունը։

Կողմերը նախանշել են հետագա համագործակցության հնարավոր տարբերակները, պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնականում ընթացք տալ քննարկված ծրագրերին, որոնք կխթանեն հայ-չինական հարաբերությունների առավել ամրապնդումն ու սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացումը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ