Հայաստանի Հանրապետությունում հունվարի 16-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 347617 դեպք, որոնցից 333609 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4473 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 4217 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 240 նոր դեպք, ապաքինվել են ևս 91-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 1 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի, առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8019 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1516 է: Մինչ այս կատարվել է 2 640 615 թեստավորում։