fbpx
Տնտեսություն

Հայաստոնում դիզվառելիքի գները շատ քիչ են իջել, որը արտացոլում է դիզվառելիքի շուկայի ոչ ազատ լինելը. Նարեկ Այվազյան

Նարեկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով դիզվառելիքի շուկայում այս օրերին տիրող վիճակին, գրառել է՝

«Սիրելի ժողովուրդ, հարգելի կառավարություն և դիզվառելիք ներմուծողներ, ինչպես տեսնում ենք ստորև՝ պատկերում, նավթի գներն այս ամսվա ընթացքում կրկնակի իջել են՝ 50%. մոտ $60-ից հասել է $30-ի։ Հայաստոնում, դիզվառելիքի գները շատ քիչ են իջել, որը արտացոլում է դիզվառելիքի շուկայի ոչ ազատ լինելը։

Սա ցույց է տալիս մեր կտրվածությունը համաշխարհային շուկայից, և վերահսկելի, այն է՝ հովանավորչական կամ այլ կերպ ասած օլիգոպոլ բնույթը։ Այսինքն այս շուկայում քաղաքականությունը օլիգարխիկ է։

Այն, որ ասում են, թե բենզինի մեջ նավթի չափաբաժինը 5 կամ 10 % է, դա ոչ մի կերպ չի երևում, երբ նայում ենք նաև բենզինի բորսայական գներին, որը երևում է հաջորդ պատկերում։ 50%-ից ավել իջել է գները՝ $1.7-ից մինչև $0.7:

Սիրելի ժողովուրդ, սիրելի վերլուծաբաններ, հորդորում եմ, որ անընդհատ հետևեք միջազգային շուկաներին և անց ու դարձին, լինեք տեղեկացված, որպեսզի թույլ չտանք մեզ խաբեն։ Ավելին՝ իրենք նույնպես չմնան անտեղյակ ու խաբված։

Կոչ եմ անում կառավարությանը, հատկապես՝ ՏՄՊՊ-ին, և շուկայում խաղացողներին, անհապաղ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի դիզվառելիքի շուկան ազատականացնեն՝ դարձնեն մրցակցային, ստեղծեն մեկնարկային հավասար պայմաններ բոլոր մասնակիցների և մասնակից դառնալու ցանկություն ունեցողների համար։ Ի դեպ, ՏՄՊՊ-ն լավ գործ է անում, բայց այս մասով, կարծում եմ, չի պաշտպանում շուկայի ազատությունը»:

Շուկաներին հետևեք այս էջում՝ https://azat.tv/forex-and-stock/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ