Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ոնց որ կամաց-կամաց տեղ ենք հասնում։
Հայաստանում հակաարևմտյան քարոզ է սկսվել։ Այսպիսի բան չի եղել ոչ ինսուսականների պատերազմի ժամանակ, ոչ էլ նույնիսկ սերժենց ժամանակ։
Մի պահ մտածում էի, որ այդ ամենը չհամակարգված բնույթ կրող էմոցիոնալ ու որոշ դեպքերում էլ գավառամտության դրևորումներ են, բայց հիմա համոզվում եմ, որ մեծ մասի մոտ այդ ամենը կրում է կազմակերպված բնույթ, կամ ազդեցություն։
Ես ինքս բազմաթիվ անգամներ մատնանշել եմ Արևմուտքի քաղաքական ու մշակութային խնդիրները, բայց վերցնել սեփական ցավի դիրքեից ծաղրել ահաբեկչական ակտերը, և այն էլ կրթության նախարարի մակարդակով, կներեք, բայց դա արդեն մեղմ ասած մարդկային չէ, իսկ երբ այդ ամենին միանում են Եվրոպայում փախստականի կարգավիճակով ապաստանած թոշակավորվածները, և սկսում են մեղադրել, թե իբր Եվրոպան հակահումանիստկան ու անբարոյական է, էդ արդեն ստորության վերջին հանգրվանն է։
Դադարեցրեք աշխարհից խռովելու ու վիրտուալ թշնամիներ ստեղծելու պրոպագանդան, դա հետագայում շատ ծանր հետևանքներ է ունենալու։ Պատերազմը մի օր կավարտվի, այնպես արեք, որ հետո կարողանաք պատերազմի հաղթականությունը կապիտալիզացնել պետական արժեքների վրա, ոչ թե ատելության ու գավառամտության զոհը դառնաք»։
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3488623584565355?__cft__%5B0%5D=AZWlnZceaSR2ecgZTaSLpyx-WAQaOagHHAl7YoOTd5p4RG9yN8qW1xzmLmSIUHS743m-lTBXLE0kH_5kf0bBnIlp0-VkyeFZjZN561Zkcb6aH9B2sEFLz2X3_z7ueEAWsQM&__tn__=%2CO%2CP-R

