ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձավ միգրացիայի խնդրին: Նա ասաց, որ ոլորտում կան լուրջ խնդիրներ, այդ թվում՝ օտարերկրացիներին աշխատանքի տեղավորելու հետ կապված:
«Դուք գիտե՞ք, որ Հայաստանում կա պրակտիկա՝ օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու: Մարզերից մեկում օտարերկրացիներին բավական մեծ թվով ընդունել են աշխատանքի՝ շինարարության ոլորտում, գյուղական համայնքի կողքը, 300 դոլար աշխատավարձ են տալիս: Ես ուզում եմ պարզել՝ էդ ինչո՞ւ էդ կողքի գյուղում 300 դոլարով շինարարության վրա աշխատող մարդ չի գտնվում»,- հարց ուղղեց նա:
