Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ որոշ ավտոճանապարհներ փակ է։
Նշվում է, որ շարունակում է փակ մնալ Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ճանապարհը։
Ինչպես նաև, շարունակում է պահպանվել քարաթափման վտանգի՝ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին ու այն նույնպես ժամանակավորապես փակ է։
ԱԻՆ-ից տեղեկացնում են նաև, որ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է առկա։
