fbpx
Հասարակություն
12:33 04/01/2020

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 12:26-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ են, իսկ մյուս ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, «Զանգեր» կոչվող հատվածում, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը` Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ