fbpx
Հասարակություն

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 10:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիրով բեռնատարների համար՝ փակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:

Շիրակի մարզի (առկա է մերկասառույց) ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Սյունիքի և Կոտայքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ժամը 09:10-ի դրությամբ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 240 բեռնատար և 120 մարդատար ավտոմեքենաներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ