fbpx
Զինված Ուժեր

Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների 3-ամսյա վարժական հավաքներ

Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ Հայաստանում օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ:

Որոշման համաձայն՝ հավաքներին ներգրավելու են առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։

Նշվում է, որ հավաքաներին մասնակցելու են մինչև 2169 քաղաքացի, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ։ Ինչպես նաև ներգրավվելու է մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց։

Ավելի մանրամասն՝ e-draft.am կայքում, որտեղ հրապարակվել է որոշման նախագծի օնլայն տարբերակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ