fbpx
Մշակույթ

Հայաստանում կանցկացվի իրանական պոեզիայի ասմունքի մրցույթ-փառատոն

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համատեղ Հայաստանում այս տարի կկազմակերպի իրանական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոն։

Մրցույթը կիրականացվի Հայաստանում պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաների շրջանում։ Մրցույթին կարող են մասնակցել նաև այլ կազմակերպություններում պարսկերեն ուսումնասիրող նշված տարիքի հայ երեխաներ: Մասնակիցները կասմունքեն 2 լեզվով՝ պարսկերեն և հայերեն:

Մրցույթը կիրականացվի 3 փուլով։ Առաջին և երկրորդ նախընտրական փուլերը կանցկացվեն մարզերում և մայրաքաղաքում։ Ժյուրիի անդամները յուրաքանչյուր դպրոցից կընտրեն մեկ պարսկերեն և մեկ հայերեն լավագույն ասմունքողի` երրորդ փուլի համար, որը տեղի կունենա նոյեմբերին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Երեխաները hանդես կգան Ֆիրդուսու «Շահնամե» պոեմից հատվածներով:

Ամփոփիչ փուլում կպարգևատրվի 6 մասնակից՝ երեքական հայերեն և պարսկերեն ասմունքող։ Մրցույթը կմեկնարկի մայիսի 3-ին:

Աղբյուրը` armenpress.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ