fbpx
Տնտեսություն

14:20 10/6/2019

Հայաստանում կհիմնվի իտալական կերամիկայի արտադրություն

Հունիսի 10-ին տեղի ունեցած Հայ-իտալական առաջին գործարար համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ Հայաստանում կհիմնվի իտալական կերամիկայի արտադրություն։

«Մի քանի ամիս առաջ Իտալիայի դեսպանի հետ խոսում էինք մի կազմակերպության մասին, որը կերամիկական արտադրանք արտադրող ընկերություն էր, և նախատեսում էր Հայաստանում հիմնել իր արտադրական գործունեությունը և շուկաներ ունենալ ԱՄՆ-ում ու Եվրոպայում։ Այսօր ընկերությունն արդեն ներկրել է իր սարքավորումները, այն աշխատակիցներին, ովքեր գործունեություն են ծավալելու արտադրամասում, ուղարկել է Իտալիայի Հանրապետություն՝ վերապատրաստվելու, արդեն 2-3 ամսվա ընթացքում կսկսի արտադրանք թողարկել և արտահանել», – ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ համաժողովին ներկա է գնտվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերեվ