Ապրիլի 30-ին, կայացել է «Դատական գործերի, փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագրի ավարտական միջոցառումը:
Համակարգի նպատակն է ներդնել էլեկտրոնային դատարանների, այդ թվում՝ էլեկտրոնային հայցերի ներկայացման համակարգ, որը կապահովի առցանց հաղորդակցություն դատարանների և դատարանից օգտվողների միջև, կբարելավի դատական գործերի նյութերին և դատական տեղեկատվությանն առավել լայն հանրային հասանելիությունը, կնպաստի դատավարական գործընթացների արագացմանը և ծախսերի նվազեցմանը:
Նախատեսվում է հայցերի համակարգն այս փուլում ներդնել մեկ դատարանում՝ «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով: Թեստավորման արդյունքների հիման վրա համակարգը կբարելավվի և աստիճանաբար կներդրվի բոլոր դատարաններում՝ քաղաքացիական բոլոր վարույթներով: Այս կերպ հնարավոր է ապահովել գործող համակարգից սահուն անցումը նորին:
E-court համակարգը նաև զգալիորեն կբարձրացնի քաղաքացիների համար դատական տեղեկատվության մատչելիությունը, դատարանների հաշվետվողականությունը, դատական որոշումների կանխատեսելիությունը և դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը:
