fbpx
Առողջապահություն

Հայաստանում մեկ օրում քովիդից կրկին մահ չի գրանցվել

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 352 399 դեպք, որոնցից 334 394 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8454 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ Հայաստանում կատարվել է 4612 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է 688 նոր դեպք, ապաքինվել են ևս 176-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահ չի գրանցվել։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8028 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1523 է: Մինչ այս կատարվել է 2 679 525 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ