fbpx
Զինված Ուժեր
15:45 23/04/2019

Հայաստանում ռուսական ավիաբազան կհամալրվի նոր կործանիչներով

Բազմաթիրախ 4++Սու-30ՍՄ նոր սերնդի կործանիչները կհամալրեն Էրեբունի օդանավակայանի ռուսական 3624-րդ ավիաբազան՝ փոխարինելով ՄիԳ-29 ռազմական ինքնաթիռներին։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ռուսական ռազմական գերատեսչության աղբյուրին, նախատեսվում է մատակարարել 18 կործանիչ։ Դա տեղի կունենա երկու փուլով 2020-2021 թվականներին։ «Նախատեսվում է Սու-30ՍՄ-ներով փոխարինել բոլոր 18 ՄիԳ-29-ները, որոնցով ներկա պահին թռչում են ավիաբազայի օդաչուները»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ համալրումը նախատեսվում է իրականացնել երկու փուլով, որպեսզի չդադարեցվի ավիաբազայի խնդիրների կատարումը, քանի որ անձնակազմը պետք է վերապատրաստվի նոր մեքենաների համար։ «Երբ ինքնաթիռները սկսեն գալ, անձնակազմի մի մասը կուղարկվի Լիպեցկի ավիակենտրոն՝ վերապատրաստվելու, մի մասը կշարունակի ծառայությունն Էրեբունի ավիաբազայում»,- ասել է աղբյուրը։ Սու-30ՍՄ-ն (սերիական, արդիականացված) 4++ սերնդի երկտեղանոց գերմանեւրային կործանիչ է։ Հագեցած է երկու երկկոնտուր ուժեղացված տուրբոռեակտիվ շարժիչով՝ ԱԼ-31ՖՊ քարշակի կառավարմամբ։ Մարտական շառավիղը կազմում է 1500 կիլոմետր, թռիչքի տեւողությունն առանց լիցքավորման՝ 3,5 ժամ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ