ՏՏ

Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների դեֆիցիտ կա

Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը «Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության հեռանկարները» թեմայով քննարկումների ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում ՏՏ-ոլորտի մասնագետների դեֆիցիտը տարվա սկզբին կազմել է մոտ 3000 մարդ։

Սրեփան Ծատուրյանի խոսքով՝  Հայաստանում իրականացվող ուսումնական ծրագրերը ՏՏ-ոլորտում հիմնվում են հենց այս կամ այն մակարդակի մասնագետների դեֆիցիտի մասին տվյալների վերլուծության վրա։

Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարը նշել է, որ կադրերի դեֆիցիտի մասին տվյալները հիմնված են գործատուների հարցումների վրա։

«Մենք կարծում ենք, որ ՏՏ-ոլորտում կրթական բաղադրիչը չպետք է ինքնանպատակ լինի, ստանալով համապատասխան գիտելիքներ՝ մարդիկ պետք է աշխատանքի տեղավորվելու հնարավորություն ունենան։ Հենց այս պատճառով էլ համապատասխան կրթական ծրագրեր մշակելիս մենք հաշվի ենք առել կադրերի անբավարարության մասին տեղեկատվությունը»,- հայտարարել է փոխնախարարը։

Ծատուրյանը հատուկ նշել է ծրագրավորման հիմունքների ուսուցման ծրագիրը և թվարկել է կրթական ծրագրերը, որոնք նախաձեռնել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Նա ընդգծել է, որ դա ամենազանգվածային ծրագիրն է, քանի որ նախատեսված է 2000 մարդու ուսուցման համար։ Փոխնախարարը նշեց, որ ուսուցումը կանցնի բավական ինտենսիվ ժամանակակից ծրագրերով, իսկ հետագայում նախարարությունը կաջակցի աշխատանքի տեղավորման հարցում։ Տվյալ ուսումնական ծրագրերին մասնակցելու հարցում առավելությունը կտրվի այն թեկնածուներին, որոնք աշխատել են կորոնավիրուսից տուժած ոլորտներում՝ զբոսաշրջություն, հյուրանոցային բիզնես եւ այլն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ