fbpx
Սպորտ

Հայաստանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ կկառուցվի. Գևորգ Լոռեցյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով խոսել է ազգային մարզադաշտի կառուցման մասին:

Նախարարությունը պաշտոնապես ստացել է օտարերկրյա ներդրումային ծրագրի առաջարկ, որի համաձայն կծախսվի շուրջ 300 միլիոն դոլար: Առաջարկը արդեն իսկ փոխանցվել է համապատասխան պետական մարմիներին՝ հետագա ընթացք տալու համար:

«Դեռևս ապրիլ ամսվա վերջին մեկնել էի ԱՄՆ, որպեսզի տեղում բանակցություններ վարեմ հնարավոր ներդրողի հետ: Բանակցություններն ընթացել են ավելի քան հաջող: Ամերիկյան ներդրողը՝ ներգրավելով ամերիկյան հեղինակավոր դիզայներական կազմակերպություններից մեկին, որը համաշխարհային առաջարներից մեկն է ստադիոնների նախագծման հարցում, արդեն իսկ պաշտոնական առաջարկ է կազմել և ուղարկել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Առաջարկում ներկայացված է, որ ներդրողը պատրաստ է մինչև 300 միլիոն դոլար ներդրում կատարել Հայաստանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ կառուցելու համար: Մարզադաշտը կունենա մոտավորապես 35-40 հազար նստատեղ, կբավարարի միջազգային ամենաբարձր ստանդարտներին: Այս պահին քննարկումներ են ընթանում մարզադաշտի հնարավոր տեղի հետ կապված:

Ցանկանում եմ միանգամից շեշտել, որ հավանական է մարզադաշտը կլինի Երևան համայնքի տարածքում, քանի որ ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ ունենալ Երևանից դուրս նշանակում է հնարավորություն չունենալ ընդունել միջազգային ամենաբարձր մակարդակի հանդիպումներ, ինչպիսին են Եվրոպական եզրափակիչները կամ Եվրոպայի առաջնության խաղերը: Այդ պարագայում մեզ անհրաժեշտ է լինելու ենթակառուցվածքների զարգացվածություն ստադիոնի հարակից տարածքներում, տրանսպորտային զարգացած ցանց, իսկ այս ամենը, ցավոք սրտի, Երևանից դուրս պատկերացնելն այսօր հնարավոր չէ»,-նշել է Լոռեցյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ