fbpx
Իրավական

Հայաստանում վեթինգը իրականացվելու է առանց խտրականության. Արտակ Զեյնալյան

Հայաստանում վեթինգը իրականացվելու է առանց խտրականության, որևէ դատավոր չի թիրախավորվի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Վեթինգ իրականացվելու է բոլոր դատավորների համար և խտրականության արգելքի սկզբունքը պահպանվելու է բոլոր դատավորների նկատմամբ։ Այն չի թիրախավորելու որևէ դատավորի և չի հետապնդելու կոնկրետ գործով որևէ դատավորի», – ասաց նա:

Այն դիտարկմանը, որ ցանկացած նոր իշխանություն կարող է վեթինգի ենթարկել նախորդ իշխանության նշանակած դատավորներին, Զեյնալյանն պատասխանեց, որ սա նախորդ իշխանության նշանակած դատավորների դեմ ուղղված քայլ չէ:

«Ամեն ինչ կանենք, որ այդ մտավախությունը փարատվի մեր կողմից ներկայացվող օրենքներով, – ընգծեց նախարարը»։

Նա հորդորեց չկապել անցումային արդարադատությունը վեթինգի ներդրվող ինստիտուտի հետ՝ ընդգծելով, որ դրանք տարբեր հասկացություններ են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ