fbpx
Առողջապահություն

Հայաստանում յուրաքանչյուր տարի արձանագրվում է ջրծաղիկի գրեթե 3000 և ավելի դեպք

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.

«Անդրադառնալով ԱԱՏՄ կողմից հրապարակված տեղեկատվությանը՝ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում յուրաքանչյուր տարի արձանագրվում է ջրծաղիկի գրեթե 3000 և ավելի դեպք, որոնց գերակշիռ մասը բաժին է ընկնում մանկական կրթական հաստատություններին։

Եվ այստեղ անելիքները (այս դեպքում ջրծաղիկի պարագայում) մեծ են հենց ԱԱՏՄ կողմից ձեռնարկված միջոցառումների մասով` հիվանդության հետագա տարածումը և խմբակային դեպքերը զսպելու ուղղությամբ, ինչի մասին ԱՆ համապատասխան կառույցի կողմից ապահովվում է ամենօրյա տեղեկատվություն։

Չգիտես ինչու նշված կառույցը մտահոգված է 1 հիվանդով, թեկուզ ինքնաթիռով ժամանած։ Երևի դեպքը շփոթության մեջ է դրել վերջիններիս, մտածելու` դա ասենք ոչ թե ջրծաղիկի, այլ օրինակ` կարմրուկի ներբերովի դե՞պք է:

Հայտարարություն անելիս կարելի էր ի սկզբանե համաճարակաբանության տեսանկյունից իրականացնել ռիսկի գնահատում` այնուհետև հանդես գալ մասնագիտական հայտարարությամբ»:

Հիշեցնենք, որ հուլիսի մեկին Կիևից Երևան ժամանած PS-611 չվերթի օդանավում հունիսի 28-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է բարձր ջերմությամբ (38,20C) և ցանավորումով ուղևոր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ