Կազմվել է 2020 թվականի ամենախոստումնալից զբոսաշրջային ուղղությունների թոփ հնգյակը։ Հեղինակները Financial Times հեղինակավոր հազմակերպության մասնագետներն են։
Առաջին տեղում Հայաստանն է։ Թոփ հնգյակում են նաև Չադը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Թուրքիան։
Ինչպես նշվում է www.ft.com կայքում, Հայաստանի ուղղությամբ ամրագրված տոմսերի քանակը՝ անցած տարվա համեմատ աճել է 100%-ով։ Որպես կարևոր հանգամանք՝ կայքն ընդգծում է այն, որ Ryanair-ը, Wizz-ը և Air Baltic-ը պլանավորում են չվերթեր իրականացնել, որոնք Երևանը կկապեն այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք են Միլանը, Հռոմը, Բեռլինը և Վիեննան։
Հեղինակավոր կազմակերպության մասնագետների կարծիքով՝ Հայաստանում զբոսաշրջիկների համար գլխավոր տեսարժան վայրերը միջնադարյան հրաշալի տաճարներն ու եկեղեցիներն են։
Որպես օրինակ նշվում է Գեղարդի 13-րդ դարի տաճարը, որը փորված է ժառի մեջ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է։