Տնտեսություն

Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում առնվազն 20 հազար մասնագետի կարիք կունենա․ Արշակյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք կլինի։

Այս կանխատեսման մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նախարարը գրել է, որ կանխատեսման հիմքում դրված է այն ենթադրությունը, որ ոլորտի աճն առաջիկա տարիներին կկազմի առնվազն 20%, իսկ աշխատատեղերի աճը՝ 15% (հաշվի է առնվել աշխատավարձերի հնարավոր աճը):

«Այս թվերին նայելով ևս մեկ անգամ ցանկանում եմ ոգևորել և կոչ անել մեր քաղաքացիներին ընտրել կրթության հատկապես բնագիտական ուղղությունները, իսկ մասնագետներին՝ ստանալ հավելյալ գիտելիքներ տեխնոլոգիական ոլորտում՝ մասնակցելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ծրագրերին և այլ կրթական/վերապատրաստման նախագծերին», – ավարտել է խոսքը Արշակյանը։

Նախարարը նաև գրաֆիկներ է ներկայացրել իր էջում, որոնք տեղադրում ենք ստորև։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ