fbpx
Կառավարություն
11:32 07/03/2019

Հայաստանը ավտորիտար չի լինի. Փաշինյանը` Euronews-ին

Euronews-ի թղթակիցը Բրյուսելում զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Լրագրողը հետաքրքրվել է արտաքին քաղաքականության մասին` հարցնելով` Երևանը դեռ փորձոմ է բալանս պահել Մոսկվայի և Բրյուսելի միջև, ինչին Փաշինյանը ասել է.«Չեմ կարծում, որ «բալանսավորելը» ճիշտ ձևակերպում է: Մեր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն է ամրապնդել մեր անկախությունը, պաշտպանել մեր ինքնիշխանությունը, անվտանությունը և այլն»:

Հարցին` ԵՄ-ը հարևանության քաղաքականության շրջանակում առաջարկում է ֆինանսավորում, ի՞նչ է Հայաստանն առաջարկում ԵՄ-ին, ՀՀ վարչապետը ասել է, որ մենք ունենք ԵՄ-ի հետ գործընկերության մասին համապարփակ և ընդլայնված համաձայնագիր:

«Մեր կառավարությունը վճռական է այն կատարելու հարցում: Դա նշանակում է ունենալ լիովին անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմ և կոռուպցիայի կանխարգելում»,-ասել է նա:

Լրագրողը հարց է ուղղել նաև տնտեսական հեղափոխության մասին`հետաքրքրվելով` արդո՞ք դա է ՀՀ կառավարության առաջնահերթությունը:

«Մեզ մոտ Հայաստանում կառավարման ու փոփոխությունների ավտորիտար համակարգ չէ: Ժողովրդավարական համակարգի համար կարևոր է ներառել ավելի ու ավելի շատ մարդկանց ցանկացած գործընթացում՝ քաղաքական, տնտեսական և այլն», – նշել է Հայաստանի ղեկավարը:

Անդրեյ Բեկետովի այն հարցին, թե, հաշվի առնելով ՀՀ վարչապետի ներկայի վարկանիշը երկրում, արդյոք հնարավոր է, որ վարչապետ Փաշինյանը պարբերաբար վերընտրվի և հայերի ներկայի սերունդը ճանաչի միայն մեկ ազգային առաջնորդի, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Եթե ինձ ընտրեն ազատ ու ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով՝ դա նորմալ է: Սակայն եթե Հայաստանում առաջ գա ավտորիտար կառավարման ու բռնապետական կարգի վտանգ, ապա դա որևէ շանս չի ունենա: Ժողովրդավարությունը բխում է մեր ժողովրդից ու մեր ազգային արժեքներից»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ