Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում լարվածությունը չի նվազում։
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ։
ՀՀ ղեկավարը նշել է, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններն անհանգստացնող են՝ կապված միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության մասին լուրերի հետ։
Նա նշել է, որ Հայաստանն էլ որոշ ժամանակ առաջ բախվել է տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալու խնդրին։
