fbpx
Տնտեսություն

18:50 9/10/2019

Հայաստանը բարելավել է դիրքերը Մրցունակության համաշխարհային ինդեքսում

Հայաստանը Մրցունակության համաշխարհային ինդեքսում բարելավել է իր դիրքերը: Այժմ այն 141 երկրներից 69-րդ հորիզոնականում է այդ ցանկում:

2019 թվականին Հայաստանն իր ցուցանիշը բարելավել է մեկ կետով: Նշենք, որ առաջինը Սինգապուրն, սակայն հնգյակում են նաև ԱՄՆ-ն, Հոնկոնգը, Նիդեռլանդները և Շվեյցարիան: Թուրքիան 61-րդ հորիզոնականում է, Իրանը՝ 99-րդ տեղում:

Եվրասիական տարածաշրջանի երկրներից Հայաստանը զիջում է Ռուսաստանին (43-րդ հորիզոնական ընդհանուր վարկանիշում), Ղազախստանին (55) և Ադրբեջանին (58):

Հայաստանը սակայն գերազանցում է Վրաստանին (74), Ուկրաինային (85), Մոլդովային (86), Ղրղզստանին (96) և Տաջիկստանին (104):

Համաշխարհային տնտեսական ֆորումի Մրցունակության համաշխարհային ինդեքսը կազմված է 12 ցուցանիշից՝ ենթակառուցվածքների վիճակ, ՏՏ և ժամանակակից հաղորդակցություններ, մակրոտնտեսական կայունություն, սպառողական շուկա, աշխատաշուկա, ֆինանսական համակարգ, առողջություն, կրթություն, բիզնես-զարգացման դինամիկա, նորարարությունների կարողություն և այլն:

Վերեվ